«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Տիգրան Եգորյան. Վերածնունդ ապրած Հայաստանի ժողովրդավարությունն արժանի չէ նման կիսալուծումների

Տիգրան Եգորյան. Վերածնունդ ապրած Հայաստանի ժողովրդավարությունն արժանի չէ նման կիսալուծումների

«Հրայր Թովմասյանի հետ կապված շատ ավելի լուրջ հարց կա․ նրա կողմից այս պաշտոնի յուրացման հարցը, որը կոնկրետ քրեական հանցագործություն է, և ոչ միայն իր, կոնկրետ համագործակցությամբ կազմակերպված, միասնական դիտավորությամբ իրականացրած Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման հարցն է։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը սա է և ես չեմ հասկանում, թե ինչ են նրանք քննարկում այնտեղ»,- factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած Սահմանադրական դատարանից միայն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի ինը զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Ես վստահ եմ սակայն, որ Ազգային ժողովում կգտնվեն մարդիկ, խորությամբ այս հարցը դիտարկող պատգամավորներ և կբերվեն այն լուրջ վեկտորները և հարցը կվերադարձվի այն լուրջ հունի մեջ, որով որ պետք է ընթանա»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ այս հարցը չի վերաբերում միայն Հրայր Թովմասյանին կամ որևէ այլ առանձին վերցրած մեկին ՍԴ-ում։

«Այս հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանի ճգնաժամին և այս հարցն այսօր կախված է ժողովրդի ծանրակշիռ վստահությունը վայելող գործադիր և օրենսդիր իշխանությունից։ Սա իրենց որոշելիք հարցն է և իրենք պետք է որոշեն պատրաստ են ստանձնել այն քաղաքական պատասխանատվությունն ու բեռը, որը պատգամել է իրենց ժողովուրդը թե ոչ»,- ասաց Տիգրան Եգորյանը։

«Էսօրվա նախաձեռնությունը գալու է բախվի էն անդամների նույն ստանդարտներին անհամապատասխանելիության հարցին, ինչը մեղսագրվում է Հրայր Թովմասյանին։ Հասկանո՞ւմ եք ինչքան նոնսենս է։ Նրանք, ըստ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների, իրավասություն չունեն հանդես գալու իբրև ՍԴ դատավոր»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ ՀՀ-ին պետք չեն կիսաիրավիճակային լուծումներ և որ այս գործընթացը փակուղային է լինելու, որից գուցե հնարավոր լինի տարբեր գործիքակազմերի կիրառմամաբ դուրս գալ, սակայն դրանք չեն լինի այն լուծումները,որին արժանի է 2018-ից հետո վերածնունդ ապրած Հայաստանի ժողովրդավարությունը։

«Իրավունքի Եվրոպա միավորում»