Տիգրանաշենի ոլորաններում ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը գլորվել է ձորը․ կա զոհ և վիրավոր

Պաշտոնական 29.10.2021   18:00   156

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ավտովթար, Հայաստան, ՌԴ ԶՈՒ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon