Տոկիո-2020. Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը մտան կիսաեզրափակիչ փուլ

Աշխարհ 02.08.2021   09:32   1118

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 77 կգ քաշային Կարապետ Չալյանը 2։1 հաշվով հաղթեց աշխարհի 2018-ի չեմպիոնին ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին և դուրս եկավ կիսաեզրակիչ։

Կիսաեզրափակչում մեր ըմբիշը մրցելու է Ակժոլ Մախմուդով (Ղրղզխստան) և Ռաֆիգ Հուսեյնով (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ։

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի օլիպիական խաղերի քառորդ եզրափակչում 5։1 հաշվով առավելության հասավ ֆին ըմբիշ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։

Արթուրը հաղթելով դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, Տոկիո-2020

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon