Թորոսյան. Առողջապահության որևէ աշխատակից չպետք է մտնի ֆինանսական հարաբերությունների մեջ (տեսանյութ)

Պաշտոնական 03.07.2020   15:07   427

Այսօր՝ հուլիսի 3-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ  իրեն վկայի կարգավիճակով էին հրավիրել դատական նիստին:

Առողջապահության նախարարի խոսքով՝  իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից։ 

«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է որ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ։ Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ դրանք ապացուցող կամ հերքող եւ դատարանը կորոշի մեղադրանքն էլ ճիշտ էր, թե սխալ։ Ես այն ժամանակ իմ հայտարարություններով դատապարտել եմ եւ անընդունելի եմ համարել նման գործելաոճը եւ վերահաստատում եմ, որ որեւէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության որեւէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար չպետք է մտներ եւ չպետք է մտնի։ Ինքս տարբեր ԲԿ-ների տնօրենների հետ խոսակցությունների էի ունեցել եւ հորդորել էի՝ մոռանալ նախկինում արմատավորված պրակտիկաները եւ հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից՝ տարբեր առաջարկներով»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք,  ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ 

Ավելին՝ տեսանյութում


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, Արսեն Դավթյան, Ռազմիկ Աբրահամյանին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon