Թորոսյան. «Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ»

Պաշտոնական 06.06.2020   14:41   806

Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։

Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն։

Արսեն Թորոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյան, Այրվածքաբանության կենտրոն, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon