Թորոսյան. «Իրավիճակը մնում է լարված։ Կայուն, բայց լարված»

Պաշտոնական 25.06.2020   10:26   762

Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության նոր ռեկորդային ցուցանիշ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտնելով, որ գրանցվել է հիվանդության 771 նոր դեպք:

«Հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիության տեսանկյունից, իրավիճակը մնում է լարված։ Կայուն, բայց լարված»,- ասաց Թորոսյանը:

Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 502 Է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 113: Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հիվանդ:

Նախարարը նաև հայտնեց, որ հոսպիտալացման ենթակա 51 հիվանդներից այս պահին տանն են գտնվում միայն 2-ը, մյուսները գտնվում են այլ հիվանդանոցներում ու սպասում են կորոնավիրուսային բուժօգնություն տրամադրող մասնագիտացված հիվանդանոց տեղափոխվելու` իրենց հերթին:

«Այս պրոցեսը միշտ ընթացքի մեջ է. քաղաքացիները դիմում են, հաստատվում է հիվանդությունը և սպասում են կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելուն: Այսինքն՝ այս իմաստով իրավիճակը կարող ենք գնահատել «լավ»»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարության կատարած վերլուծություններով` մայրաքաղաք Երևանը վեր է ածվում կորոնավիրուսի տարածման մեծ օջախի: 

«Օրինակ՝ նախկինում մենք ունեինք ակտիվ տարածման օջախներ Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում: Հիմա այդպիսի տարանջատումներ չկան: Երևանը դառնում է տարածման մեկ մեծ օջախ»,- ասաց նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արսեն Թորոսյա, Կառավարության նիստ, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon