Ճեպազրույց պարետատան նիստից հետո (ուղիղ)

Պաշտոնական 22.06.2020   18:02   532

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:

Այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 504-ը գտնվում են ծանր վիճակում, ևս 123 քաղաքացի՝ ծայրահեղ ծանր։ 44 պացիենտի միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, ասաց Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով ընդհանուր հանրագումարով 627 պացիենտ գտնվում է ծանր, կամ ծայրահեղ ծանր վիճակում։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն, հայտնեց  Թորոսյանը.

«Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: Արմենիա բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,-նշեց Թորոսյանն ու ավելացրեց, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon