Ճեպազրույց պարետատան նիստից հետո (ուղիղ)

Պաշտոնական 29.07.2020   18:02   260

Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանի և Արսեն Թորոսյանի ճեպազրույցը։

Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցում հայտնեց, որ վերջին օրերին կորոնավիրուսի վարակի ամենափոքր թիվը գրանցվել է երեկ` հուլիսի 28-ին` վարակի 308 նոր դեպք։

«Ակնհայտ է, որ թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսով մենք ունենք բարելավում»,– ասաց նախարարը` հույս հայտնելով, որ Հայաստանին կհաջողվի հաղթահարել համավարակի ճգնաժամային փուլը։

Ավելին` նախարարությունն արդեն ծրագրում է կորոնավիրուսի բուժմանը տրամադրված որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն աշխատանքին։

Դրանք են`Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Վանաձորի ԲԿ–ները, ինչպես նաև Երևանի 3 հիվանդանոցներ։ Եթե վարակի տեմպերի նոր աճ չգրանցվի այս հիվանդանոցներն օգոստոսի 1-ից կվերադառնան իրենց հիմանական աշխատանքին։

«Բայց առկա շուրջ 2800 մահճակալային ֆոնդը համենայնդեպս միշտ պատրաստ է լինելու մարտահրավերին դիմակայելու, եթե դա, իհարկե, տեղի ունենա»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37 937–ի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon