Ճեպազրույցներ կառավարությունում (տեսանյութ)

Պաշտոնական 29.07.2021   13:00   261

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում թշնամու փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինվորի առողջական վիճակը լավ է, նա վնասվածք է ստացել ուսի շրջանում։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մենք 1 վիրավոր ունենք, որն ուսի շրջանում է վիրավորվել, ակայն արդեն նրան վիրահատել են։ Ամեն ինչ նորմալ է։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին և այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել»,-ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով լուրերին, թե սահմանի վերոհիշյալ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայված` Սանոսյանը հերքեց դրանք` այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։ Սակայն նրանց տեղակայման հարցի առնչությամբ որոշակի պրոցես կա, և որոշակի դիտարկումներ են եղել` որտեղ կարող են լինել։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, ճեպազրույց

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon