«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում

Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում

Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը,  հաղորդում է TACC-ը:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվեց նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հարությունյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբեր ամսից: Այս պահի դրությամբ նրա նկատմամբ ՀՀ-ում խափանման միջոց ընտրված չէ. 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դատարանը մերժել էր Հարությունյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: