«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Վարազդատ Կարապետյան. «Լևոն Զուրաբյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ»

Վարազդատ Կարապետյան. «Լևոն Զուրաբյանը շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ»

Ես Լեւոն Զուրաբյանին անձամբ ծանոթ չեմ, գտնում եմ, որ նա շատ մեծ ներդրում ունի Հայաստանի պետականության կայացման մեջ եւ չեմ կարծում, որ մենք մարդուն կարող ենք զիջել ինչ–որ բանի դիմաց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա առաջարկել էր ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին զիջել Ադրբեջանին տարածքների դիմաց: