«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Վարչապետ. «Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է»

Վարչապետ. «Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է»

Արդյոք որոշ ուժեր ունեն պրոբլեմներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում, կան ուժեր, որոնք ոչ միայն չունեն պրոբլեմներ, այլ կյանքը դարձել է ավելի լուսավոր, ավելի բարգավաճ և նրանք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը: Շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր են, որ իրենց վատ են զգում կորոնավիրուսի միջավայրում, եւ ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում:
Էլի վերադառնալով պատերազմի տրամաբանությանը, ապա դա նույնն է, որ ասենք 1992 թվականի փետրվարին Հայաստանում սկսեր շարժում այն մասին, որ Հայաստանը և Արցախը պարտվել են արցախյան ազատամարտում: Հիմա 1992 թվականի փետրվարը չէ, հիմա ավելի շուտ 1991 թվականի դեկտեմբերն է և նրանք, որոնք ուզում են արձնագրումներ անել, կստանան հակաարձանագրումներ»,-ասաց Փաշինյանը: