Վարչապետի եզրափակիչ ելույթը 2020թ. պետական բյուջեի մասին (տեսանյութ)

Պաշտոնական 06.12.2019   12:23   559

Նշենք, որ Ազգային ժողովն ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով: 

Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքներն արձանագրող լուսատախտակին ցույց տրվեց 69 կողմ ձայն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծին կողմ քվեարկության մասին հայտնել են գործուղման մեջ գտնվող պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը. նրանց ձայները ևս գումարվեցին կողմ քվեարկած պատգամավորների  ձայներին:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պետբյուջե, Նիկոլ Փաշինյան, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon