«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել։ 

Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք։ ՀՀ վարչապետին կդիմավորի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Դոնալդ Տուսկի անունից Արևելյան գործընկերության տասնամյակի առթիվ կտրվի պաշտոնական ընթրիք ։ Ողջույնի խոսքով հանդես կգան Դոնալդ Տուսկը, Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, Շվեդիայի նախկին ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Հանդիպմանը խոսք կուղղեն Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

Միջոցառմանը մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն։