Վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն

Պաշտոնական 03.03.2021   13:06   140

ՀՀ Ազգային ժողովը երեկ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է դատարան դիմողների համար սահմանված տուրքերի նոր դրույքաչափեր սահմանել։ Կառավարության առաջարկած փոփոխությունները խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը հայտարարեց, որ տուրքի որոշ տեսակներ Հայաստանում սահմանվել են 1999-ին ու մինչ օրս որևէ փոփոխության չեն ենթարկվել:

«Այժմ սահմանվում է, որ առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց փոխնախարարը։

Սնանկության վարույթով, նրա խոսքով, տուրքը 500 000–ից դառնում է 1 մլն և 500 000 դրամ։

Իսկ շարքային քաղաքացիների այնպիսի գործերի համար, ինչպիսիք են ալիմենտային վճարի պարտավորեցումը, ընտանեկան բռնության դեպքում դատարան դիմելը, ընտրությունների մշտադիտարկմանը մասնակցող ընկերությունների դատական հայցերը, տուրքը վերացվում է։

«Բացի այդ, նախատեսվում է դրույթ, որ դատարանը կարող է անձին ազատել պետտուրքի վճարումից, եթե նրա սոցիալական, գույքային դրությունը չի բավարարում»,– ասաց Դանիելյանը։

Այսօր խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հաստատեցին  «Պետական ​​տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ` 79, դեմ` 36, ձեռնպահ` 3):

Նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վարորդներ, պետտուրք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon