«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այսօր կայացել էր նաև Մնացականյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հանդիպումը։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ մնացականյանը գոհ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ հանդիպումից։ Նա այդ մասին գրել է Twitter–ի իր էջում.

«Բավարարված եմ դեսպան Բոլտոնի հետ դրական մթնոլորտում, հանգամանալից և բովանդակալից քննարկումից»,– գրել է նախարարը։

Մնացականյանը նշել է, որ հանդիպման ժամանակ խոսել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ համագործակցության մասին: