«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

«Վայոց Ձորի մարզում իշխանությունը դեռ պատկանում է Քոչարյանին և նրա հանցավոր կլանին»

«Վայոց Ձորի մարզում իշխանությունը դեռ պատկանում է Քոչարյանին և նրա հանցավոր կլանին»

Վայոց Ձորի մարզի Ագարակաձորի համայնքապետն, անհասկանալի պայմաններում, համայնքին պատկանող 1000 հեկտար տարածքը 2017թ-ի նոյեմբերի 2-ին ՝ համայնքների խոշորացումից առաջ՝ ընդամենը 405.000 ՀՀ դրամով վաճառել է «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին, որը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:Ըստ լուրերի տարածքը տրվել է Ռոբերտ Քոչարյանին,որպես որսատեղի:

2018թ-ին նորանշանակ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի (ՔՊ կուսակցություն ) հետաքննության արդյունքում Վայոց Ձորի Արենի համայնքի ավագանու 14 սեպտեմբերի 2018 թվականի N 88 որոշմամբ չեղյալ է հայտարարվել վերը նշված գործարքը,սակայն «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին տրված սեփականության վկայականները դեռ անվավեր ճանաչված չեն;
Ուշագրավ է այն,որ 1000 հեկտար տարածքը,վաճառվել է «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամին 2017թ-ի նոյեմբերի 2-ին,այն պարագայում երբ նման հիմնադրամ ուղղակի գոյություն չի ունեցել:

«Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը ստեղծվել և պետական գրանցում է ստացել 2017 թ-ի նոյեմբերի 7-ին,իր կողմից 1000 հեկտար գյուղնշանակության հողամասը գնելուց հինգ օր հետո:

Այստեղից էլ բխում է,որ 2017թ-ի նոյեմբերի 2-ին դեռևս գոյություն չունեցող «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը չէր կարող ավագանու նիստին ներկայացներ համապատասխան փաստաթղթեր ,այսինքն գործարքը եղել է ակնհայտ կեղծ և նիստին մասնակցած և կողմ քվեարկած ավագանիները և Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանը մինիմում չարաշահել են պաշտոնեական դիրքը և կատարել կեղծիք,որի արդյունքում Ագարակաձոր համայնքին և պետությանը հասցվել է առավել խոշոր չափի վնաս:
Ուշագրավ է նաև այն ,որ «Վարդաբլուր» բնապահպանական հիմնադրամը իր 2018թ-ի հաշվետվության մեջ նշել է,որ չունի գույք,չունի ֆինանսական հոսքեր և չի իրականացնում գործունեություն:
Վերը նշված փաստերի հիմքով ,արդեն հեղափոխությունից հետո հաղորդում է ներկայացվել Վայոց Ձորի մարզի իրավապահներին,սակայն և ոստիկանությունը և դատախազությունը գտել են,որ Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանի և ապօրինի որոշումը ստորագրած ավագանիների արարքում հանցակազմ չկա:

Իրավապահների այս ակնհայտ ապօրինի որոշման հիմքերի վրա լույս սփռեցին Վայոց Ձորի բնակիչները,ըստ նրանց հողերի վաճառքը չեղյալ հայտարարելուց հետո Վայոց Ձորի մարզ է այցելել անձամբ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հանդիպել Ագարակաձորի համայնքապետ Դերենիկ Մարտիրոսյանի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և հենց դա է եղել շարժառիթը քրեական գործի հարուցումը մերժելու համար:

Ստացվում է,որ նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո Վայոց Ձորի իրավապահները և տեղական ինքնակառավարման մարմինները ոչ թե ծառայում են ժողովրդին,այլ շարունակում են սպասարկել Ռոբերտ Քոչարյանի ապօրինի շահերը:
Կարծում եմ վերը շարադրվածը պետք է լուրջ մտահոգի ՀՀ Կենտրոնական իշխանությանը և ուժային կառույցի ղեկավարներին,թե չէ միայն մեկ փոխմարզպետի ՝ Ռազմիկ Տոնոյանի (նկարում աջից )էնտուզիազմով հանցավոր կլանը չի նահանջի և ժողովուրդը չի ազատագրվի լծից:

Փաստացի նույնիսկ հեղափոխությունից հետո ՀՀ Մարզերի ժողովուրդը դեռ ազատագրված չէ հանցավոր կլանի լծից:
Վայոց Ձորի մարզի այլ ցնցող ապօրինությունները կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Գալստյան