«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյան. Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել

Վլադիմիր Կարապետյան. Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե ՀՀ վարչապետը ընդհատելու է Ղազախստան կատարած աշխատանքային այցը:

«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր »,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրավորված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգի շրջանակում  2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. Միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող և մի շարք այլ հարցեր են: