«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ըստ էության, հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, որ որևէ բանակցություն չկա «Գազպրոմի» հետ:

«Համապատասխան մասնագետների միջև գնի սակագնային մարժայի մեծության վերաբերյալ բանակցություններն ընթանում են»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին՝ ինչքան կշարունակվեն այդ բանակցությունները և երբ հանրությունը արդյունքներից կտեղեկանա, Կարապետյանը պատասխանեց.

«Երբ բիզնես կառույցները բանակցում են կամ կառավարության ներկայացուցիչներն ու բիզնես կառույցները, ապա դժվար է ասել՝ երբ կավարտվեն: Հստակ է, որ գնային տարբերությունը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ»: