«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար է նշանակվել  Վլադիմիր Կարապետյանը: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում: 

Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում: 

Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»,-գրել է Վլադիմիր Կարապետյանը: