Վրաստանում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով

Տարածաշրջան 25.09.2020   10:34   260

Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի և Զուգդիդի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով, հայտնում է jnews.ge-ն:

Նախարար Չխենկելիի խոսքով, ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում:

«Ինչ վերաբերում է բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններին, ապա հեռավար կրթությունը կշարունակվի Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Զուգդիդիում: Բնականաբար, Աջարիայում հեռավար ռեժիմը կպահպանվի բոլոր հաստատություններում: Ելնելով համավարակի հետ համակերպվելու ընթացքից բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսուցումը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկայում»,- հայտարարել է նախարարը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon