Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի

Պաշտոնական 04.11.2019   20:31   353

Ջրի գինը 2020-ին սպառողների համար կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ գործող 191.4  դրամ սակագնի փոխարեն կհաստատվի 180 դրամը, այսինքն` պետությունն այլևս սուբսիդավորելու կարիք չի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը  նշեց, որ  «Վեոլիա ջուր»-ի՝ սակագինը բարձրացնելու հայտնի մասով մոնիտորինգն ավարտվել է.

«Շուտով կամփոփենք, հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք նաև հանրությանը: Արդեն ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն` որևիցե բարձրացում չենք ունենա։  Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից: Հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, այսինքն` պետությունը 2020-ին այլևս չի սուբսիդավորվելու: 
Մեր հանձնաժողովի որոշմամբ ջուրը վաճառվելու է 180 դրամով, այսինքն` պետությունն այս պարագայում այլևս սուբսիդավորելու խնդիր չունի, իսկ սպառողի համար կմնան գործող գները»,-ասաց Բաղրամյանը:

Սակագնի ճշգրտումներ են լինում յուրաքանչյուր տարի՝ կախված 3 հիմնական գործոններից: Այդ գործոններն են՝ ջրի ծավալը, սղաճը և էլեկտրաէներգիայի սակագինը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Վեոլիա ջուր», Գարեգին Բաղրամյան, ջրի սակագին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon