Դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը (ուղիղ)

Պաշտոնական 31.07.2020   11:37   270

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը։

Դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ «վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր Դատավորների ընդհանուր ժողովի նիստում:
Չի բացառվում՝ Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վճռաբեկ դատարանի նախագահ դառնա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը՝ նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը։ Վերջինս «Մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք անձանց գործերով հանդիսացել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազ», գրում է «Ժողովուրդ»-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դատավորների ժողով, ՍԴ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon