ՔԿ. Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ ձերբակալվել են նրա 3 ծառայակիցները (ուղիղ)

Պաշտոնական 02.02.2020   12:30   603

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ԱՀ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի, դին բերում են Երևան: Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Վահրամ Ավագյանի  հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: 

Թարնացված

Մահացած զինծառայողի հարազատները վերադառնում են գյուղ՝ զինծառայողին հուղարկավորելու:

Հուղարկավորությանը կմասնակցի նաև պաշտպանության նախարարը: 



 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՔԿ, Վահրամ Ավագյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon