«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի հարցի բանակցությունների մասին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը՝ Արցախի հարցի բանակցությունների մասին (տեսանյութ)

Հայկական կողմը երբեք չի շեղվել և չի շեղվելու իր դիրքորոշումից, ընդգծվել են այն բոլոր կարևոր սկզբունքները, որոնք վերաբերում են Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը.

«Մենք ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա խնդիրներ»,- շեշտեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ նկատելով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններն այդ ամենի շուրջ են ընթանում»: