«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: