«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Զուրաբյան. Կոչ ենք անում ՀԱԿ անդամներին և համակիրներին հավաքվել դատարանի առաջ սեպտեմբերի 17-ին ժամը 12։00-ին

Զուրաբյան. Կոչ ենք անում ՀԱԿ անդամներին և համակիրներին հավաքվել դատարանի առաջ սեպտեմբերի 17-ին ժամը 12։00-ին

Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 17֊ին դատավորը կարդալու է վճիռը Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման եւ կալանքի վերաբերյալ։

«Լրագորողները հանուն մարդու իրավունքների» շարունակում են պայքարը արդարադատության համար։ Մարտի 1֊ի զոհերի ծնողները, բռնությունների հետեւանքով վիրավորվածները, այդ գործով քաղբանտարկյալները, հազարավոր տուժածներ, ունեզրկվածներ եւ հալածվածները, մեր ամբողջ ազգը մի բան է ուզում. որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա հանցակիցները պատասխան տան սեփական ժողովրդի դեմ կատարած ոճրագործության համար, որպեսզի երբեք այլեւս Հայաստանի որրեւէ իշխանավոր չհամարձակվի սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տալ կամ բիրտ ուժով ճնշել մեր ժողովրդի ազատությունը։

Կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին, ժողովրդավարության եւ արդարադատության համար պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին միանալ իրավապաշտպանների ակցիային եւ հավաքվել դատարանի առաջ  (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) սեպտեմբերի 17֊ին ժամը 12։00֊ին։

Եթե դատավորը պահպանի կալանքը, ինչը թույլ կտա սկսել արդար դատավարությունը, առաջարկում եմ բոլորովս երթով գնանք դեպի Մյասնիկայնի արձանը եւ զեկուցենք ժողովրդավարության համար կյանք տված մեր ընկերներին, որ պայքարը արդարադատության հաստատման համար առաջ է գնում։ Հակառակ դեպքում տեղում կորոշենք մեր հետագա գործողությունները։

Լևոն Զուրաբյան