«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Զուրաբյան. «Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը փակելու հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը»

Զուրաբյան. «Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը փակելու հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը»

«Մարտի 1-ի գործը իրականում շատ պարզ գործ է: Ռոբերտ Քոչարյանը 10 տարի զբաղվել է ժողովրդի թալանով, ժողովրդին հարստահարելով, բազմաթիվ հանցագործություններ կատարելով և դրանք պարտակելով, իսկ հետո Մարտի 1-ին կրակել է սեփական ժողովրդի վրա այդ թալանածը պահելու, վայելելու նպատակով, որից հետո էլ իր ժառանգորդը 10 տարի զբաղվել է նրանով, որ ծածկի այդ ոճրագործությունը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, իրենց իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, ՀԱԿ փոխնախագահը շեշտեց.

«Ես կարող եմ ընդունել, որ առանձին վերցրած դեպքում կոնկրետ այս դատավորի որոշման համար միգուցե իրենք պատասխանատվություն չեն կրում, բայց ամբողջ պրոցեսի համար, քաղաքական գործընթացի համար, որը պետք է ստեղծեր այն միջավայրը և մթնոլորտը, որում պետք է կայացվեին արդարադատությունից բխող որոշումներ, դրա համար իշխանությունը կրում է»:

«Եթե կայացվի որոշումը, որը լինելու է արդարադատության դեմ և փակելու է Մարտի 1-ի ոճրագործներին պատժելու ճանապարհը, դրա համար հիմնական պատասխանատվությունը կրելու է այսօրվա իշխանությունը»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

Ամբողջական՝ տեսանյությում