Մարտ ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը

2022թ. մարտ ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը
Երևան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23...-25C, առավելագույնը՝ +26...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40մմ):
Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22...-24C, առավելագույնը՝ +25...+28C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35մմ):
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-4C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-15C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+15C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30...-33C, առավելագույնը՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -7...-12C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +17...+20C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26...-28C, առավելագույնը՝ +22...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+6C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+22C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12...-16C, առավելագույնը՝ +27...+30C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 40-50մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+6C, լեռնային շրջաններում` -2...-4C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև -2...-4C, լեռնային շրջաններում՝ -10...-15C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18...+20C, լեռնային շրջաններում՝ +12...+15C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20...-22C, լեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27...+28C, լեռնային շրջաններում՝ +17...+20C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6...+8C, նախալեռնային շրջաններում` +1...+3C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև 0...-2C, նախալեռնային շրջաններում՝ -7...-10C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22...+25C, նախալեռնային շրջաններում՝ +12...+17C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12...-15C, նախալեռնային շրջաններում՝ -27...-30C, առավելագույնը հովտային շրջաններում +30...+32C, նախալեռնային շրջաններում՝ +23...+25C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):
Արցախ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+8C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև 0...-4C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը՝ մինչև +22...+25C: Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75մմ):