«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

Վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, մարտի 2-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Աբգար Թագավորի, Այգեձորի, Երզնկյան, Արաբկիրի 38 փողոցների, Կալենցի փողոցի՝ իր նրբանցքներով, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1, 2, 4, 6 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 27, 27/1, 30/3, Սունդուկյան 1-24 շենքերի, Ա.Ավետիսյան 2-23 շենքերի՝ իրենց կոտորակներով, Բաղրամյան 21-89 շենքերի՝ իրենց կոտորակներով, 3-րդ, 4-րդ նրբանցքների և մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի, Կիևյան 26, 28, 30, 32 շենքերի՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Օրբելի 2-16 շենքերի՝ իրենց կոտորակներով և 33, 33ա, 37, 39, 41 շենքերի:

Կենտրոն վարչական շրջանի՝ Կոզեռն և Կոնդ թաղամասերի, Ֆրիկ, Պարոնյան, Իսրայելյան, Ձորափի փողոցների, Պռոշյան 1-ին նրբանցքի, Արամի նրբանցքի, Սարյան 2-26 շենքերի՝ իրենց կոտորակներով, «Նաիրի» և «Արամյանց» բժշկական կենտրոնների:

«Վեոլիա Ջուր»