«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 26-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Վ.Դավթյան, Արաբկիրի 21, 23, 25, 27, 33, 35, 37, 39, 45, 47, 49 փողոցների,  Բաբայան փող. 18-40 համարների,

Կենտրոն վարչական շրջանի՝ Վերին և Ներքին Անտառային, Գ. Էմինի, Սարմենի, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Կոնդի, Ֆրիկի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ. 5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների,  Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մատենդարանի, Նախագահական և Պետական  Ճարտարագիտական համալսարանի շենքերի ջրամատակարարումը: