Տեղեկատու
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված մարտի 21-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մազմանյան, Կարապետյան, Ռուսթամյան, Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով,
Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի, Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցների և նրբանցքների: