«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը». քննարկում

«ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը». քննարկում

Քննարկում «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով:

Բանախոսներն են՝

Դանիել Իոաննիսյան` Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող

Հայկ Մարտիրոսյան՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ

Հովսեփ Խուրշուդյան` «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ

«Պետք է օր առաջ ԱԱԾ-ի  լիազորությունները փոխվեն, բերվեն ժողովրդավարական հասարակության տրամաբանության սահմաններում տեղավորվող լիազորությունների մեջ, ԱԱԾ-ն պետք է զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ` մնալով փակ կառույց:
ԱԱԾ-ից պետք է քննչական ֆունկցիաները փոխանցվեն Քննչական կոմիտեին, ԱԱԾ ծառայության սահմանապահ ֆունկցիաները պետք է փոխանցվեն Ներքին գործերի նախարարությանը, որը ես հուսով եմ, որ դեռևս կստեղծվի, ԱԱԾ ծառայությունը պետք է զբաղվի զուտ հետախուզությամբ և հակահետախուզությամբ»
, նշում է Դանիել Իոաննիսյանը: