Աբրահամյան. Էլ ի՞նչ գնահատականի է արժանի Փաշինյանի այս քայլը, եթե ոչ՝ ազգադավություն և օտարերկրյա դիվերսիայի

Ավելի քան երկու տարի է հայ հասարակությունը անհանգստությամբ հետևում էր իրանա-իսրայելական խորացող հակամարտությանը՝ գիտակցելով դրա հնարավոր ծանր հետևանքները Հայաստանի համար։ Այդ ողջ ընթացքում վտանգին հանդիման Հայաստանի պետության առաջնային խնդիրը պետք է լիներ երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության համակարգի ամրապնդումը բոլոր վեկտորներով, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորումը։
Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները գործում էին տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Եվ ահա, իրանա-իսրայելական պատերազմի նախաշեմին Նիկոլ Փաշինյանը ոչնչից նախաձեռնում է գրոհ Հայոց եկեղեցու դեմ՝ հարված հասցնելով ներհասարակական համերաշխության ուղիղ սրտին։ Էլ ի՞նչ գնահատականի է արժանի նրա այս քայլը, եթե ոչ՝ ազգադավություն և օտարերկրյա դիվերսիա։
Եթե ստեղծված իրավիճակում Փաշինյանը չհրաժարվի եկեղեցու դեմ սանձազերծված արկածախնդրությունից և հրատապ քայլեր չձեռնարկի ազգային բոլոր ուժերը համախմբելու ու հասարակական համերաշխությունն ապահովելու ուղղությամբ, ուրեմն բոլորս պետք է գիտակցենք, որ հայտնվել ենք հմտորեն լարված թշնամական ծուղակում։
ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամբել Աբրահամյան
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը