«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճի՞շտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը:

«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասել է Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Փաշինյանը և  Ալիևը համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: