«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել Covid-ի դեմ երեխաների համընդհանուր պատվաստմանը

ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել Covid-ի դեմ երեխաների համընդհանուր պատվաստմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս երեխաներին և դեռահասներին համընդհանուր պատվաստել Covid-ի դեմ, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդության դեպքերը քիչ են։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի՝ Ժնևում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՀԿ-ն ներկայումս խորհուրդ չի տալիս երեխաներին եւ դեռահասներին համընդհանուր պատվաստել, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդությունների բեռը ցածր է», - ասվում է հայտարարության մեջ: