«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԱԺ նիստ (ուղիղ)

ԱԺ նիստ (ուղիղ)

Ազգային ժողովում շարունակվում է լիագումար նիստը:
Նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում ԱԺ-ն քննարկել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Անկանխիկ գործառնությունների մասին, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Նիստերի օրակարգում է նաև ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը մինչ այդ քննարկվել է խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստերում:

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի նիստին, որին պետք է ներկա լինի Նիկոլ Փաշինյանը։ Այսօր նա պետք է հանդես գա ԱԺ-ում 2022 թ․-ի բյուջեի նախագծի մասին հաշվետվությամբ։