«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

ԱԺ նիստ (ուղիղ)

ԱԺ նիստ (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 8-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ տուգանման բալային միավորները վերացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Խորհդարանի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Նիստի եզրափակիչ հատվածում խորհրդարան կժամանեն ՀՀ կառավարության անդամները, որոնք կպատասխանեն պատգամավորների հարցերին: