«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ նիստ (ուղիղ)

ԱԺ նիստ (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է մարտի 1-ին մեկնարկած նիստի աշխատանքները:
Խորհրդարանը կքննարկի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։ Ազգային ժողովի պատգամավորները կընտրեն նաև Հաշվեքննիչ պալատի նախագահին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնի համար թեկնածու է առաջադրել Ատոմ Ջանջուղազյանին։ Ազգային ժողովի նիստերի աշխատանքներում ընդգրկված է 29 հարց: Այսօր կկայանա Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանը։

ԱԺ-ն արդեն իսկ քննարկել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունները: