ԱԺ նիստ (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովը շարունակում է մարտի 1-ին գումարված հերթական նիստի աշխատանքները:
Նիստի մեկնարկին հայտնի դարձան ՀՀ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկության արդյունքները:
Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում։ Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները բոյկոտել էին ԱԺ նիստն ու լքել դահլիճը։
Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր. Խաչատուրյանի օգտին կողմ են քվեարկել բոլորը:
Ազգային ժողովի փոխպնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Այժմ ԱԺ–ում նախագահի ընտրության երկրորդ փուլն է։
Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։
Ազգային ժողովն այժմ քննարկում է Հայաստանի նախագահի՝ երկրորդ փուլով ընտրության հարցը։ Հիշեցնենք՝ միակ թեկնածուն Վահագն Խաչատրյանն է, ում առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցությունը։