«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԺ նիստ (ուղիղ)

ԱԺ նիստ (ուղիղ)

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Մարտի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 23 հարց:

Պատգամավորները կքննարկեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը  և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր փաթեթը, որով ընդլայնվում են պետական դրոշի գործածման տարածքները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ նախագծեր: