«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ալիևը պահանջում է, որ Հայաստանը դուրս հանի զորքերը ԼՂ-ից և ապահովի ճանապարհ դեպի Նախիջևան (տեսանյութ)

Ալիևը պահանջում է, որ Հայաստանը դուրս հանի զորքերը ԼՂ-ից և ապահովի ճանապարհ դեպի Նախիջևան (տեսանյութ)

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. 
«Ակնկալում ենք, որ հայկական կողմն ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը»:

Նա նշել է, թե այդ կետերը վերաբերվում են Ղարաբաղի տարածքից հայկական զորքերի դուրս բերմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ բոլոր հաղորդակցությունների բացմանը: Ըստ Ալիեւի՝ դա հայկական կողմի իրավական պարտավորություններից է եւ որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։

Ավելի վաղ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության վարչության նախագահ Սալեհ Մամեդովը հայտնել էր, որ մինչեւ այս տարվա հուլիս շահագործման կհանձնվի Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող 28 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհը, որը կմիացնի Լաչինի շրջանի (Քաշաթաղի) 6 գյուղերը։

Ըստ Մամեդովի՝ արդեն կառուցվել է 17 կմ երկարությամբ հատվածն ու կամուրջ Հակարի գետի վրայով։

Ըստ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի՝ կողմերը պայմանավորվել են նաև անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել։

«Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։

Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռեւս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա:

Պուտինը նշել է, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան ոչ միայն ԼՂ-ում բնակվող բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, այլեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից:

ՌԴ նախագահը հավելել է, որ դեռ կան վեճեր, շատ անելիքներ: «Մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը զարգանա խաղաղ  ճանապարհով, եւ որ մենք հասնենք այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը»,- ընդգծել է Պուտինը: