«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Արցախ և Հայաստանի որոշ հատվածներ

ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Արցախ և Հայաստանի որոշ հատվածներ

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում շարունակվում են ռազմական բախումները․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է չգնալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ 

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Հայաստանի տարածքով ուղևորվելիս: ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին դուրս չգալ ստորև նշված շրջաններ և կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել այդ շրջաններ ուղևորություններից․

  • Տավուշի մարզը՝ Մ4 և Մ16 ավտոճանապարհներից դեպի հյուսիս, Դիլիջանի ազգային պարկից դեպի Վրաստանի սահման,
  • Գեղարքունիքի մարզ Սևանա լճից արևելք և հարավ, Մ10 ավտոմայրուղուց արևելք,
  • Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր»,- ասված է դեսպանատան հայտարարությունում: