«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Ամենապարզ բանը, որը չի ընկալվում նիկոլականների կողմից

Անահիտ Օհանյան. Ամենապարզ բանը, որը չի ընկալվում նիկոլականների կողմից

Ինչո՞ւ նիկոլականները  նորից չեն հասկանում Տեր-Պետրոսյանին:
Ամենապարզ  բանը, որը չի ընկալվում նիկոլականների կողմից, որ  պետությունն ամեն ինչից վեր է: Անձից, կուսակցությունից, առաջնորդից:  Եթե չկա պետություն, չկա ոչինչ:
Սա  ոչ միայն քաղաքական մտածողության հիմքը պետք է լիներ, այլ մարդու բնազդ: 
Եվ հենց այս հիմքի բացակայությունն է, որ անհնար է դարձնում որևէ լուրջ բանավեճ նիկոլականների հետ:

Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած խոսք նիկոլական այս շրջանակներում ընկալվում է ոչ թե որպես փորձառու պետական գործչի գնահատական, այլ որպես  դավադրություն կամ   որևէ  թիմում տեղավորվելու փորձ:  
Մտածողության բացակայությունը անտեսում է ամենակարևորը, որ  նման մակարդակի քաղաքական գործիչը խոսում է միայն այն ժամանակ, երբ տեսնում է գոյաբանական վտանգ։ 
Այլ կերպ ասած. դա ոչ թե ցանկության, այլ անհրաժեշտության լեզու է։
Բայց նիկոլականին դա չես կարող բացատրել:Նրա քաղաքական  գիտակցության մեջ պետությունը որպես գերագույն արժեք գոյություն չունի:Կա միայն մեկ անձ: նիկոլ փաշինյան:

նիկոլականի գիտակցությունը դժվար հասկանա, որ եթե նիկոլ  փաշինյանը լիներ ամենակոռումպացված ղեկավարը, բայց կարողանար ապահովել երկրի անվտանգությունն ու կայունությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը  ամենայն հավանականությամբ դժվար թե մտներ ակտիվ հակամարտության մեջ  թողնելով  այդ խնդիրը   ընդդիմադիր դաշտին: Երբեք չես կարող բացատրել նիկոլականին, որ Լևոնի դեպքում առաջնահերթությունը պետությունն է, այլ ոչ թե կոնկրետ անձի դեմ պայքարը:

Ավելի զավեշտալի է մեկ այլ հակասություն:
Եթե ընդունենք նիկոլականների այն պնդումը, թե Տեր-Պետրոսյանը ի սկզբանե ունեցել է Արցախի «հանձնման» նպատակ, իսկ այժմ էլ  փորձում էր տեղավորվել  Սամվել Կարապետյանի թիմում, ապա ինչո՞ւ նույն շրջանակները չեն կարող բացատրել, թե ինչու Արցախի հանձնումից հետո նա չինտեգրվեց գործող իշխանության մեջ։ Ինչու՞ առավոտից երեկո չսկսեց «ռոբասերժական համակարգին» հայհոյել, թե նիկոլը ոչ մի կապ չունի Արցախի հանձման հետ, Արցախը նրանք են հանձնել  և հանգիստ օգտվել իշխանական արդեն պատրաստի բարիքներից: Չէ՞ որ  նիկոլը ոչ միայն  դեմ չէր  լինի, այլև չափազանց ուրախ կլիներ:

Եթե նպատակը համընկնում էր, իսկ Տեր-Պետրոսյանին  տեղավորվել էր պետք, ապա տրամաբանական կլիներ համագործակցությունը, ոչ թե կտրուկ ընդդիմությունը, որպեսզի  հետագայում  պետք չլիներ  «ջանքեր» գործադրել  Կարապետյանի թիմում հայտնվելու համար: 
Այսինքն, եթե նպատակդ ինչ որ տեղ տեղավորվելն էր  «նաղդը թողած, նիսիայի հետևից չեն գնում»:
Սա այն կետն է, որտեղ պարզ քարոզչական թեզերը բախվում են տարրական տրամաբանությանը։

Նույնը վերաբերում է նաև արտաքին քաղաքական պիտակավորումներին։ նիկոլականների  միֆերից է Տեր-Պետրոսյանին «ռուսամետ» ներկայացնելը։ Սակայն այդ պնդումը չի դիմանում անգամ մակերեսային քննությանը։
Եթե նա իսկապես Ռուսաստանի կողմից  վերահսկվող ֆիգուր լիներ, ապա ինչո՞ւ Ռուսաստանը 2008 թվականին առանց երկմտելու չաջակցեց նրա վերադարձին, այլ հակառակը, ամեն ինչ արենց կանխելու նրա վերադարձը: 
Պատասխանն ակնհայտ է, իսկ  իրականությունը նիկոլականների համար շատ ավելի բարդ է, քան պիտակները։
Եվ  դու չես կարող նիկոլականին բացատրել, որ Տեր-Պետրոսյանի «խնդիրը»  ոչ թե  արևմտամետ կամ  արևելամետ... լինելն էր, այլ պետականահայամետությունն էր։
Այսինքն մի դիրքավորում, որը չի տեղավորվում արտաքին ուժերի  բաժանումների մեջ։
Իսկ նիկոլական մտածողությունը կառուցված է հակառակ տրամաբանության վրա:
նիկոլականը նիկոլամետ է, ոչ պետականամետ: Արևմտամետ( թուրքամետ) է, ոչ հայամետ:

Եվ հենց այստեղ է ամենախորքային խնդիրը, որ դու ոչինչ չես կարող բացատրել նիկոլականին, անգամ կրթված նիկոլականին, քանի որ կրթությունը ինքնին արժեքների երաշխիք չէ։

Անահիտ Օհանյան