«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան.  Ազգի արժանապատվությունը վաճառում են  ցուցադրելու համար, որ իրենց բերած աղետների պատասխանատուն ժողովուրդն է

Անահիտ Օհանյան.  Ազգի արժանապատվությունը վաճառում են  ցուցադրելու համար, որ իրենց բերած աղետների պատասխանատուն ժողովուրդն է

Իհարկե նրանք այդքան ցածրության չեն իջնի, բայց ես 100%-ով վստահ եմ,  եթե վաղը Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը կամ անգամ Քոչարյանը հայտարարեն, որ անվճար խորոված փարթի են կազմակերպում  ՋեյԼոյի մերկ հետույքի համերգով համեմված, Հայաստանի բոլոր նիկոլականները  կվազեն այնտեղ։
Պարզապես մի կտոր ձրի միս է պետք այդ ամբոխը հավաքելու համար։

Ըստ նիկոլական լրատվամիջոցների ոչ թե "վճարովի"  խորոված փարթիին, այլ անվճար համերգին 30 000 քաղաքացի է մասնակցել։ 
 Սակայն  "անվճար"  համերգին պարտադիր չէ, որ բոլորը նիկոլականներ լինեն։ Եվ  այս ռաբիս փարթին "ձրի" համերգով ևս մեկ անգամ ապացուցեց, որ նրանք չեն կարողանում ավելի շատ մարդ հավաքել, քան իրենց իրական 20%-ն է։

Սակայն հիմա խնդիրն անգամ տոկոսները չեն։ Խնդիրը նա է, որ փաշինյանը ազգային սպառնալիք է դարձել բոլոր առումներով։

Եթե այդ խորովածային ցածրությունը վնասեր միայն փաշինյանի անձնական վարկին, հոգ չէր։ Բայց սա արվում է պետության դեմքի հաշվին։

Այսօր արդեն անհնար է գլուխդ բարձր պահել ու ասել  «ես այն ազգից եմ, որն ունի Սայաթ-Նովա, Կոմիտաս»։ Որովհետև քո պետությունը պաշտոնապես վերածվել է ռաբիսի ամենացածր տեսակի ցուցադրության, Տիգրան Ժամկոչյանի երգերի տակ «տժացող» պետության։ Որտեղ ԱԺ-ում երկրի առաջին դեմքը հիշում է ոչ թե Տերյանի «Պտտվիր, պտտվիր կարուսելը», այլ Տոտիկի «Պտտվիր բախտիս կարուսելը»։

Յուրաքանչյուր մարդու իրավունքն է լսել այն, ինչ իր սիրտն է ուզում  անգամ ամենավերջին կլկլոցը։ Բայց պետությունը իրավունք չունի իր ժողովրդին քարոզել անճաշակություն։ Իրավունք չունի ռաբիսություն և մարիխուանա քարոզող երգիչներ բերել Հայաստան։

Սնվելու մշակույթը, որն մարդու գոյատևման անհրաժեշտություն է, այնքան գարշելի ձևով ռաբիսացրեցին, որ սկսում ես ամաչել նույնիսկ ինքդ քո ափսեից։

Մի ամբողջ ազգի արժանապատվությունը վաճառում են  ցուցադրելու համար, որ իրենց բերած աղետների պատասխանատուն ժողովուրդն է։

Որքան էլ զզվանք առաջացնեն նիկոլականները իրենց գոյությամբ, ամենից ցավալին այն է, որ մեր ազգը կրում է մոտ 20% ներքին թափոն, որի պատճառով մի ամբողջ պետություն խայտառակվում է ողջ աշխարհի առաջ։

Եվ ամենասարսափելին,  պատկերացնում եմ, թե Ալիևը ինչպես է նստած Բաքվում նայում այդ լափակերության, գարշանքի և անմարդկային ամբոխի կադրերը  ու բարձրաձայն ծիծաղում։ Հավանաբար մտածում է «սրանց հետ ես պետք է խաղաղություն կնքե՞մ»։

Ամոթ է։ Պարզապես խոր ամոթ։

Անահիտ Օհանյան