«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Բաբայանների սուտը  կործանեց Արցախն ու այժմ չոքել է Հայաստանի դռանը

Անահիտ Օհանյան. Բաբայանների սուտը  կործանեց Արցախն ու այժմ չոքել է Հայաստանի դռանը

Սամվել Բաբայանը  գրել է, թե 1994-ին Ադրբեջանին կապիտուլյացիա կարող էինք պարտադրել, եթե 5000 արկ չպակասեր և 4 բնակավայր ազատագրեինք, իսկ  նախկինները մսխեցին մեր հաղթանակը։

Սկսենք հիմնականից: 
Հրադադարի փաստաթղթի տակ Բաբայանը դրել է իր  ստորագրությունը։ 
Եթե նա այդքան համարձակ էր և այն ժամանակ կարող էր շանտաժի լեզվով պահանջել
Լևոն Տեր-Պետրոսյանի  հրաժարականը սպառնալով հայաստանցի զինվորներին գերի պահել, ապա դժվար է հավատալ, որ այդ ստորագրությունը նա դրել է ճակատին ատրճանակ պահած վիճակում։

Բաբայանը  կարծես մոռացել է, որ Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը մի քանի անգամ գնացել են Տեր-Պետրոսյանի մոտ և խնդրել են ամեն ինչ անել, որ պատերազմն արագ կանգնեցվի։ Պատճառը պարզ էր: Ռազմաճակատում մեր տղաներն արդեն խնդիրներ ունեին...:

Հաջորդ կարևոր կետը. մենք արդեն հատել էինք թույլատրված սահմանը և Շուշիի ազատագրումն ինքնին չափազանց վտանգավոր օպերացիա էր։ Հենց դրա համար էլ այն թաքուն էր պահվում և գործողությունը կատարվեց առանց լայն հրապարակման։  Եվ  հիմա որոշ մարդիկ անամոթաբար առիթից օգտվելով  շահարկում են հենց այդ գաղտնիությունը  ասելով, թե «Լևոնը Շուշիի գրավումից տեղյակ չէր»։ 

Եթե նույնիսկ մարդկային և ռազմական ռեսուրսները բավականեցնեին առաջ գնալու համար, Հայաստանը միջազգային ճնշումների տակ էր  արդեն:  Շարունակել առաջ գնալը նշանակում էր ոչ միայն ռեսուրսների վերջնական սպառում, հետնահանջ, այլև նաև կարող էր միջազգայնորեն ագրեսոր երկրի կարգավիճակ ստանալ։

Հիմա հարց Սամվել Բաբայանին.

44-օրյա պատերազմի ժամանակ Տեր-Պետրոսյանը չկար, իսկ  փաշինյանը ձեզ կանաչ լույս էր տվել Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Արցախն ու 7 հարակից շրջանները հայկական վերահսկողության տակ էին։ 
Ձեզ մնում էր ընդհամենը  5000 արկ և 4 բնակավայր ազատագրել: Ինչու՞ չկարողացաք դա իրագործել և Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել, փոխարենը  ամբողջը հանձնեցիք։

Պատասխանը հայտնի է։ 1994-ին ձեր մեջքը ամուր էր ռազմական, քաղաքական և միջազգային առումներով, և հեշտ էր հերոս դառնալը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ։

Իսկ սեփական մեղքերը Լևոն Տեր-Պետրոսյանի վրա բարդելը ամբարոյականություն է, այն էլ այն դեպքում, երբ  բաց է մնում հարցը, թե ինչպես էր հնարավոր, որ Սամվել Բաբայանը   միայն մի զույգ բեղով  դիմակավորված անճանաչելի դարձավ  և առանց խոչընդոտների հատեց  սահմանը, իսկ մյուսները գերևարվեցին։

Թվում էր  Արցախի կորուստը դաս պետք է դառնար առաջին հերթին նրանց համար, ովքեր տարիներով հասարակությանը կերակրել են ստերով։ Այդ սուտը կործանեց Արցախն ու այժմ չոքել է Հայաստանի դռանը։

Անահիտ Օհանյան