Անահիտ Օհանյան. Ցինի՞կ եմ։ Գուցե։ Բայց ոչ ավելի, քան այն իրականությունը, որը դուք ինքներդ եք կառուցել
ԱՄՆ-ում Հանրապետականները կերել են Գրենլանդիան տորթի տեսքով, վրան ամերիկյան դրոշով։
Եթե շատ ազնիվ լինեմ, ապա Թրամփը շատ էլ ճիշտ կանի, եթե Գրենլանդիան առաջ տանի «Գրելանդիան Ամերիկա է ու վերջ»:
Գուցե դա վերջապես ստիպի Եվրոպային հանել դեմոկրատիայի անվան տակ հագած իր ստրկամիտ ժպիտներով դիմակը և մի կողմ դնի երկակի ստանդարտները վերադառնալով հենց իր իսկ հռչակած արժեքներին։
Տարիներ շարունակ Եվրոպան լուռ ու հնազանդ անցկացնում էր ԱՄՆ-ի բոլոր ազգակործան ծրագրերը։
նիկոլով քանդեցիք Հայաստանը, Մակրոնների ու Միշելների հովանու ներքո հանձնեցիք Արցախը դատարկելով այն։
Լուռ հետևում էիք, թե ոնց են արցախցիներին ամիսներով պահում շրջափակման մեջ առանց սնունդ, առանց դեղորայք, եվրոպական հարթակը վերածելով Բաքվի պահանջները լեգիտիմացնելու գործիքի և վերջում նիկոլին գցեցիք Թրամփի բերանը Հայաստանը ծամելու:
Քաղբանտարկյալներ, պետական ռեկետ,խոսքի ազատության սահմանափակում Հայաստանում։ Առողջական ծանր վիճակում գտնվող հացադուլավոր, Եկեղեցու վրա հարձակումներ։
Եվրոպան լուռ է։
Տարիներ շարունակ դուք բղավում էիք, թե Ռուսաստանն է պատրաստվում գրավել Եվրոպան։ Բղավում էիք այնքան բարձր, որ չնկատեցիք. Եվրոպան իրականում քանդում է Ամերիկան իր սառն ու «դաշնակցային» ժպիտով։
Եվրոպայի ձայնը լսվեց միայն այն ժամանակ, երբ Թրամփը պահանջեց Գրենլանդիան։
Իրաք, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա, Իրան, Վենեսուելա, Յանուկովիչ, մոլդովական ընտրություններ, քար լռություն։
Ոչ Արցախը, ոչ շրջափակումը, ոչ հազարավոր փախստականները չարթնացրին այդ ձայնը։
Բայց երբ հնչեց «Գրենլանդիան ԱՄՆ է », հանկարծ բոլորը հիշեցին ինքնիշխանություն, միջազգային իրավունք ու արժեքներ։
Ու հիմա ո՞վ է ասում, թե այդ նույն Եվրոպային կամ ՆԱՏՕ-ին հերթը չպիտի հասներ։ Ովքեր տարիներ շարունակ քանդել են ուրիշների անվտանգությունը, մի օր անխուսափելիորեն կանգնում են իրենց իսկ փլատակների առաջ։
Ցինի՞կ եմ։ Գուցե։ Բայց ոչ ավելի, քան այն իրականությունը, որը դուք ինքներդ եք կառուցել։


