«  Հոկտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Նա Հայաստանի արժանապատվությունն էլ է ոտնատակ տալիս, ստորացումը ներկայացնելով՝ «խաղաղության մեծագույն ձեռքբերում» (տեսանյութ)

Անահիտ Օհանյան. Նա Հայաստանի արժանապատվությունն էլ է ոտնատակ տալիս, ստորացումը ներկայացնելով՝ «խաղաղության մեծագույն ձեռքբերում» (տեսանյութ)

նիկոլի քաղաքական անդառնալի ձախողումներն ու դավաճանությունն արդարացնելու մոլուցքը նիկոլականներին տանում է դեպի բարոյական ինքնաոչնչացում: 

Նրանք ակամայից սկսել են կռիվ տալ հենց իրենք իրենց դեմ  ջնջելով այն ամենը, ինչի համար իբր փողոց էին դուրս եկել 2018-ին: Ի վերջո, շարքային նիկոլականն այսօր արդարացնում է հենց այն աղետը, որի դեմ իբրև թե պայքարի էր ելել: 

Հասել եք այն կետին, երբ ստիպված արդարացնում եք հենց այն, ինչը ժամանակին անվանում էիք դավաճանություն։

Որքան էլ շարքային նիկոլականներն իրենց պատեպատ զարկեն ու ամեն ինչ նախկինների վրա բարդեն, ոնց էլ պտտեն ժամանակի անիվը նիկոլը միշտ ու բոլոր կողմերից, մեղմ ասած, սխալ է դուրս գալիս:

Բոլորդ հիշում եք, թե ինչպես էր նիկոլ փաշինյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին բղավում. «Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը Հայաստանը դարձնում Ադրբեջան...»:

Երբ նույն մարդն ադրբեջանական մուղամի տակ արդեն սրտիկներ է բաժանում, շատ տրամաբանական հարց է ծագում, բա քո 2018-ի կռիվն ինչի՞ համար էր նիկոլ, եթե հանձնողն ու վաճառողը փաստացի դու էիր դառնալու: 

Այսօր ինքդ արեցիր այն, ինչի մեջ մեղադրում էիր Սերժին ու Լևոնին ՊՊԾ գնդի գրավման օրերին, թե դաշինք են կազմել ու ծախում են Արցախը:

Արցախը փաստացի հանձնեց  փաշինյանը, և ստացվում է, որ նրան ոչ թե Արցախի կամ Հայաստանի ճակատագիրն էր հուզում, այլ ընդամենը այդ առքուվաճառքից դուրս չմնալը:

Հետևաբար շատ հետաքրքիր է դառնում, եթե Սերժ Սարգսյանը «ծախում» էր Արցախն ու Հայաստանը, ապա աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոններին ու շրջանակներին էր դուրս թողել այդ պայմանական «փայաբաժնից», որ 2018-ին Հայաստանի քաղաքական կյանքը գլխիվայր շուռ տալու և դերասանափոխություն անելու անհրաժեշտություն առաջացավ: Ո՞ւմ այդ առուծախից փայատեր դարձրեց  նիկոլը:

Փաստորեն, նիկոլի համար խնդիրը ոչ թե այն էր, որ Հայաստանը չծախվեր, այլ այն, թե ով պետք է վաճառեր, ում շահերից ելնելով և ինչ գնով։

Ու այստեղ ամենազավեշտալին այն է, որ ըստ նիկոլական տրամաբանության  երեք նախկին նախագահների համար Արցախն ու Հայաստանը «ծախելը» դավաճանություն էր, իսկ  նիկոլի դեպքում նույնը հանկարծ դառնում է «պետականամետ քաղաքականություն»:

Եթե շարքային նիկոլականի տրամաբանությամբ Արցախն ու Հայաստանը նախկինները «ծախում» էին, ապա գոնե նախկիններին վերագրվող այդ գործարքները, ըստ այդ նույն մեղադրանքների, փաթեթավորվում էին դիվանագիտական ձևակերպումներով։ «Վաճառում» էին առանց ողջ մի սերունդ կոտորելու...

Իսկ նիկոլը  ոչ միայն  կոտորեց, վաճառեց ու շարունակում է վաճառել, այլև Հայաստանի արժանապատվությունն էլ հետն է ոտնատակ տալիս  ամեն մի ստորացում ներկայացնելով որպես «խաղաղության մեծագույն ձեռքբերում»: 

2018-ին դուք ի՞նչ էիք փրկում, Հայաստա՞նը, թե՞ ընդամենը պայքարում էիք, որ Հայաստանի ճակատագիրը որոշելու իրավունքը թշնամու ձեռքն անցնի։

Անահիտ Օհանյան