Անահիտ Օհանյան. Նայեք այս կնոջը և մի սպասեք, որ գոռաք. «երեք անգամ ձեզ եմ ընտրել, ձեռքս չորանար» (տեսանյութ)
Նայելով այրված զինվորի մոր փաշինյանին ուղղված խոսքին, հասկացա, որ իմ վրա բավականին մեծ աշխատանք եմ տարել, և էմոցիաներն այլևս ինձ չեն կառավարում։
Մանկության տարիներին, խնջույքների սեղանների շուրջ, երբ տատիկ-պապիկների կենացն էին խմում, առողջություն ու երկար կյանք մաղթելու հետ էլ մաղթում էին․ «աչքդ չոր գնաս այս կյանքից»։ Այն ժամանակ չէի հասկանում, թե ինչու են մարդուն երկար կյանք մաղթում, բայց միաժամանակ կամենում չոր աչքով մահ:
Հիմա հասկանում եմ, որ դա ամենամեծ մաղթանքներից մեկն է:
փաշինյան(ական)ների վերաբերմունքը որդեկորույս մոր հանդեպ անմարդկային էր, վայրի ու կենդանական։
Բայց հիմա մի դաժան իրականության մասին պիտի գրեմ։
2018 թվականին խաբվելը դեռ կարելի էր հասկանալ։ Բայց պատերազմից, 5000 զոհից հետո նորից փաշինյան ընտրել…
Այդ 5000 տղաները մայր չունեի՞ն։
Ամենացավալին այն է, որ այդ կինը, ասելով «երկու անգամ ձեզ եմ ընտրել», այդպես էլ չի հասկացել, որ իր տղային փաշինյանը միայնակ չի այրել: Այդ ողբերգության մեջ իր տված քվեն էլ իր բաժին մեղավորությունն ունի։
Փաստորեն, եթե իր որդին այրված զինվորների մեջ չլիներ, ամենայն հավանականությամբ վաղն էլ կրկին նիկոլ էր ընտրելու։
Ցավում ու ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին։ Բայց նայեք այս կնոջը և մի սպասեք, որ փաշինյանը ձեր տունն էլ քանդի, նոր ծնկներիդ հարվածեք ու գոռաք․ «երեք անգամ ձեզ եմ ընտրել, ձեռքս չորանար»։


