«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Ուշքի  եկեք։ Քաղաքական հավակնությունները մի կողմ դրեք, քանի դեռ կորցնելու բան կա

Անահիտ Օհանյան. Ուշքի  եկեք։ Քաղաքական հավակնությունները մի կողմ դրեք, քանի դեռ կորցնելու բան կա

Արդեն «մի դար» է չենք դադարում կրկնել. այս իշխանությանը հեռացնելու միակ իրական ճանապարհը ընդդիմության անվերապահ միասնությունն է։

Առանձին-առանձին ձեր կուսակցական խաղերը տալով  դուք պարզապես նպաստավոր միջավայր եք ստեղծում  նիկոլի համար  ձեզ հերթով թիրախավորելու, քաղաքականապես կոտրելու և բանտերը լցնելու։

Թույլ մի  տվեք, որ ձեր պառակտվածությունը ժողովրդի աչքում սկսի ընկալվել որպես դիտավորություն կամ առավել ևս, այս ռեժիմին «տակից» աջակցություն։ Եթե  նիկոլի ծրագրերը հստակ են, ապա ձեր պահվածքն արդեն լուրջ կասկածներ է հարուցում։

Եթե այս անգամ էլ  նիկոլի սահմանադրական ագրեսիային չհակադրեք համաժողովրդական, միասնական ճակատով և թույլ տաք նրան ևս մեկ անգամ հասնել իր նպատակին, ապա դրա քաղաքական պատասխանատվությունն այլևս ձեր ուսերից չի իջնի։

Դա կարող է դառնալ ոչ միայն ձեր քաղաքական վախճանի, այլև պատմության առաջ ձեր պատասխանատվության հարցը։

Ուշքի  եկեք։ Քաղաքական հավակնությունները մի կողմ դրեք, քանի դեռ կորցնելու բան կա։

Անահիտ Օհանյան